ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

ՋՌԿԳ 2016թ ձեռքբերումները

Տեղեկատվություն

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության 2016թ-ի ձեռքբերումների եւ դրական տեղաշարժի վերաբերյալ

1. ՀՀ կառավարության 31.03.16թ. «Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N338-Ն որոշում և «Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N12 արձանագրային որոշում,
2. ՀՀ կառավարության 26.05.16թ. «Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N539-Ն որոշում և «Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 20 արձանագրային որոշում:

2016թ. ընթացքում Արարատյան դաշտում իրականացվել 6 խորքային հորերի լուծարում, 23–ի կոնսերվացման արդյունքում խնայվել է 94.9 լ/վրկ ջրաքանակ, որից երկուսը <<Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն>> ՓԲԸ-ի տարածքում կոնսերվացվել են սեփական միջոցներով : 96 խորքային հորեր բերվել են փականային ռեժիմի, խնայվել է 5378.5 լ/վրկ ջրաքանակ: Ընդամենը խնայվել է 5473.4 լ/վրկ ջրաքանակ:

ԱՄՆ ՄԶԳ-ի, Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխըմբռնման Հուշագրի համաձայն Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 30 հորատանցքերում տեղադրվելու են թվային ջրաչափական սարքավորումներ, որից 20-ը` ներառվել է ՀՀ կառավարության 2017 թ. ծրագրում: