ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

ՋՌԿԳ 2014 - 2015թթ. ձեռքբերումները

Տեղեկատվություն

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության 2014-2015թթ.-ի ձեռքբերումների եւ դրական տեղաշարժի վերաբերյալ

ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունիսի 26-ի ընդունել է «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը» N 27 արձանագրային որոշումը, ինչից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկա դրությամբ քննարկման փուլում է: Պիլոտային ծրագիր իրականացման համար Եվրամիության «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության» ծրագրի հետ համագործակցության արդյունքում իրականացվում է 3 հորատանցքերում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում:

2015թ-ի մայիսի 11-ի դրությամբ լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 312 հորատանցքեր, որի արդյունքում խնայվել է մոտ 23941,3 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 755 մլն խոր/մ:

Հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքների արդյունքում նկատելի է արդեն դրական փոփոխություններ, մասնավորապես հաշվետու տարվա դեկտեմբեր ամսվա դիտարկումներով արձանագրվել են մակարդակների բարձրացումներ առանձին հորատանցքերում 2-12 սմ, ծախսի ավելացում 0.3-0.9 լ/վ:

2015թ-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրության եւ երաշտի մասին» N 1111-Ն որոշման պահանջների համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրաքանակների վերանայման եւ սահմանափակման աշխատանքներ, որի արդյունքում խնայվել է 19623.5 լ/վրկ ջուր, ինչը տարեկան կազմում է 618.8 մլն խոր/մ:

Այսպիսով, 2014-2015թթ. հաշվետու ժամանակաշրջանում վերը նշված միջոցառումների շնորհիվ խնայված ջրաքանակը կազմել է 43564.5 լ/վրկ կամ տարեկան 1373.8 մլն խոր/մ:

2015 թ-ին սկսվել են եւ ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին, իսկ ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակներում մշակվում է Հարավայիւն ջրավազանային կառավարման պլանը: