ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Ջրավազանային կառավարման պլանավորման գործընթաց

Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը

Հայաստանում դեպի ջրային ռեսուրսների ապակենտրոնացված կառավարում անցում կատարելու հիմնական գործիքներից է գետավազանային կառավարման պլանների մշակումը, որը ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից հայտարարվել է գերակայություններից մեկը: 2008-2010թթ. ժամանակահատվածում Հայաստանում միջազգային տարբեր ծրագրի և նախաձեռնությունների աջակցությամբ մշակվել են գետավազանային կառավարման չորս պլանների նախագծեր (Դեբեդ, Աղստև, Մեղրիգետ և Մարմարիկ): Վերոնշյալ 4 ԳԿՊ-երի նախագծերի և Եվրոպական միության ջրային նախաձեռնության շրջանակներում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ազգային քաղաքականության երկխոսության շրջանակներում իրականացված խորհրդակցությունների վրա հիմնվելով` 2011թ. փետրվարի 3-ին ՀՀ կառավարության արձանագրային նիստը ընդունել է թիվ 4 որոշումը «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը հաստատելու մասին»:

Համաձայն «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը հաստատելու մասին» որոշման` առաջարկվում է ԳԿՊ-երի հետևյալ կառուցվածքը.

  1. Ջրավազանի հիմնական նկարագիրը
    1. Համառոտ ամփոփում
    2. Ջրավազանի նկարագիրը
    3. Ջրավազանի ընդհանուր ջրաբանական բնութագրերը
    4. Ջրավազանի ջրառաջարկի ձևավորման ռազմավարությունը
    5. Ջրային ռեսուրսների որակ
    6. Ջրային ռեսուրսների օգտագործման նկարագիրը անվտանգության տեսանկյունից
  2. Ջրի վրա բնական և մարդածին (այդ թվում` կլիմայի փոփոխության) ազդեցության գնահատում
    1. Համառոտ ամփոփում
    2. Բնական և մարդածին ազդեցության գնահատում
    3. Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում ջրի և ջրային միջավայրի վրա ազդեցւթյան գնահատում
  3. Ջրավազանում ջրօգտագործման ներկա ու ցանկալի վիճակի և գործառույթների բացահայտում
    1. Ջրօգտագործման ցանկալի վիճակի և գործառույթների բացահայտում
    2. Ջրավազանի ներկայիս ջրօգտագործումը
    3. Ջրային ռեսուրսի որակ
    4. Ընթացիկ հիմնախնդիրների ընդհանրացումը
    5. Ջրավազանում ջրառաջարկի ձևավորման ռազմավարությունը ըստ առանձին ջրային ռեսուրսների
    6. Ջրավազանում ջրօգտագործման գործընթացի հետ կապված արտակարգ իրավիճակների և այլ վտանգավոր գործառույթների բացահայտում
    7. Բացահայտման գործընթացի համար եզրակացությունների և առաջարկությունների կազմում
  4. Ջրավազանում ցանկալի վիճակի հասնելուն ուղղված միջոցառումների բացահայտում
    1. Ցանկալի վիճակին հասնելու համար իրավական դաշտի հզորացման միջոցառումների բացահայտում
    2. Ցանկալի վիճակին հասնելու համար ինստիտուցիոնալ դաշտի հզորացման միջոցառումների բացահայտում
    3. Ցանկալի վիճակին հասնելու համար տեխնիկական միջոցառումների բացահայտում
    4. Ցանկալի վիճակին հասնելու համար արտակարգ իրավիճակների կանխման միջոցառումների կատարելագործում
    5. Ամփոփում
  5. Ջրավազանում արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների բացահայտում
    1. Ափամերձ հատվածների կահավորում
      1. Ազդանշանային համակարգի ներդրում
      2. Վնասական նյութերի և վառելիքաքսուկային նյութերի արտահոսքի կանխարգելում, նվազեցում
      3. Պատնեշների վիճակի վերահսկում
    2. Ջրավազանների արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումների իրականացման և փրկարարական վերահսկողություն
    3. Ջրավազանների մշտապես դիտարկումների ուժեղացում և մոնիտորինգի իրականացում
    4. Ջրավազաններում գործածվող տրանսպորտային և ինժեներատեխնիկական միջոցների էկոլոգիական ու տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների վերահսկում
    5. Ջրավազաններում կանխարգելիչ միջոցառումների իրականացում` ուղղված արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշմանն ու դրանց վերացմանը
  6. Բացահայտված միջոցառումների նախնական ֆինանսական գնահատում
    1. Մեթոդոլոգիա
    2. Իրավական միջոցառումներ
    3. Ինստիտուցիոնալ միջոցառումներ
    4. Տեխնիկական միջոցառումներ
    5. Եզրակացություններ և առաջարկություններ
  7. Հասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներգրավում որոշումների կայացմանը
    1. Հասարակական քննարկումներ պահանջող հարցերի բացահայտում
    2. Հասարակական քննարկումների և դաշտային հետազոտությունների արդյունքների վերլուծություն
    3. Ջրային աղետների կառավարման միջոցառումներ
    4. Ջրօգտագործում
    5. Ջրային ռեսուրսների քանակ
    6. Ջրային ռեսուրսների որակ
    7. Հասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներգրավում
    8. Եզրակացություններ և առաջարկություններ
  8. Ջրավազանում ջրօգտագործման պահանջարկի գնահատումը ըստ ոլորտների
    1. Առկա իրավիճակի վերլուծությունը – բազային սցենար
    2. Ոռոգման բնագավառ
    3. Կոմունալ-կենցաղային ջրամատակարարում և ջրահեռացում
    4. Արդյունաբերական ջրօգտագործում
    5. Հիդրոէներգետիկա
    6. Ձկնաբուծություն
    7. Տուրիզմ
    8. Ջրավազանային կառավարման ծախսեր
      1. Ներածություն (կառավարման ֆինանսական համառոտ նկարագրությունը)
      2. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման կազմակերպություններ
    9. Ջրօգտագործման տարբեր ոլորտներում անվտանգության ապահովման ծախսեր
    10. Բազային սցենարի ամփոփում
  9. Ջրային ռեսուրների բարելավման սցենար, ըստ ոլորտների
    1. Ոլորտներ
      1. Ոռոգում
      2. Խմելու ջրամատակարարում և ջրահեռացում
      3. Արդյունաբերություն
      4. Հիդրոէներգետիկա
      5. Տուրիզմ և ռեկրեացիա
      6. Կառավարում և բնապահպանություն
      7. Արտակարգ իրավիճակները կանխարգելու և ջրափրկարարական աշխատանքներ
    2. Ֆինանսավորում պետբյուջեի և դոնորների կողմից
    3. Բարելավման սցենարի ամփոփում
  10. Ջրավազանում առկա ֆինանսական դեֆիցիտի գնահատում ըստ ոլորտների
    1. Ֆինանսական դեֆիցիտի բացահայտումը
      1. Կապիտալ և այլ ծախսեր
      2. Դեֆիցիտի ծածկում և բաշխում
    2. Կառավարման և բնապահպանության ոլորտներում ֆինանսական մուտքերը և դեֆիցիտը
    3. Հնարավորությունների եզրագիծ
    4. Ֆինանսավորումն ավելացնելու պոտենցիալ
  11. Ջրավազանի ջրային ռեսուրների կառավարման առանձնահատկություններով տարանջատված էական տարրերի (ջրային մարմինների) դասակարգում
    1. Տարանջատման չափանիշներ
      1. Ներածություն
      2. Խիստ փոփոխված կամ արհեստական ջրային մարմինների որոշում և դասակարգում
    2. Ջրավազանի ռիսկային ջրային մարմինների որոշում
    3. Ջրավազանի խիստ փոփոխված կամ արհեստական ջրային մարմինների որոշում
      1. Ջրավազանի արհեստական ջրային մարմիններ
      2. Ջրավազանի խիստ փոփոխված ջրային մարմիններ
    4. Ջրավազանի մակերևութային ջրային ռեսուրսների տարանջատումը առանձին ջրային մարմինների
  12. Ջրավազանի ջրային մարմինների էկոլոգիական հոսքի որոշումը
    1. Ջրավազանում էկոլոգիական հոսքի որոշման սկզբունքները և առանձնահատկությունները
    2. Ջրավազանի էկոլոգիական հոսքի որոշման մեթոդիկան
    3. Էկոլոգիական հոսքի հաշվարկում և համեմատում փաստացի հոսքի հետ
    4. Ջրավազանի փաստացի նվազագույն և հաշվարկված էկոլոգիական հոսքերի համեմատում:

ԳԿՊ առաջարկվող բովանդակություն ըստ ՀՀ օրենսդրության

ԳԿՊ առաջարկվող բովանդակություն ըստ ՀՀ օրենսդրության