ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգ

Ջրային ռեսուրսների պետական կադաստրը տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեuուրuների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեuուրuների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեuուրuների եւ ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ջրային պետական կադաստրի տեղեկատվական և երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) ներդնմամբ

  • բարելավել ջրային ոլորտի կառավարման կարգավորման արդյունավետությունը՝ ապահովելով ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը բնապահպանական և տնտեսական առումներով;
  • բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը և մասնակցությունը ջրային բնագավառում որոշումների կայացման խնդրում։

ՆԵՐԿԱՆ

Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգն (ՋՊԿՏՀ) Հայաստանում տվյալների կառավարման և փոխանակման նոր մոտեցում է, ինչը ըստ էության ինտերակտիվ գործիք է և հնարավորություն է տալիս մշակելու, պահպանելու ջրային ռեսուրսների տարածական տվյալները երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) ձևաչափով, ինչպես նաև տվյալների բազայի համակարգ՝ շահագրգիռ մարմինների կողմից տրամադրված ամփոփ տեղեկատվությաբ։

Համակարգը անհրաժեշտ չափով ճկուն է և կարող է հարմարեցվել ջրային պետական կադաստրում գրանցման ենթակա փաստաթղթերի ձևի, բովանդակության և տվյալների տրամադրման ու փոխանակման կարգի փոփոխություններին։ Այն հնարավորություն է ընձեռնում տվյալների գրանցման, համակարգման և պահպանման հետ մեկտեղ կազմել հարցումներ և տեղեկատվություն ընտրել քարտեզներից ու տվյալների բազայից, կազմել վերլուծություններ ու հաշվետվություններ ջրային ռեսուրսների և ջրօգտագործման վերաբերյալ։ ՋՊԿ-ի ԵՏՀ բաղադրիչը կազմված է շուրջ 20 տարածական շերտերից՝

  • ջրօգտագործման թույլտվություններ,
  • փաստացի ջրօգտագործում,
  • գետային ցանց,
  • ջրային ռեսուրսների քանակական և որակական մոնիթորին¬գային տվյալներ, որոնք ներառում են հանրապետության գետային ցանցում բաշխված համապատասխանաբար ջրի քանակի 84, որակի 130 դիտակետեր և նմուշառման կետերի մոնիտորինգային տվյալները (տարվա կտրվածքով քանակի 30240 և որակի 1560 փորձանմուշներ,
  • լճեր, բնակավայրեր,
  • հիդրոտեխնիկական կառույցներ,
  • թվային տեղագրական քարտեզներ, այդ թվում՝ Երևանի և այլ քաղաքների, համայնքների տարածքների, որոնք օգտագործվում են ջրառների, կեղտաջրերի արտահոսքի, մակերևութային ջրային ռեսուրսների դիտակետերի տեղադրման ճշտման և փոխադարձ դիրքի որոշման, ջրօգտագործման տեղամասերի քարտեզագրման և դրանից բխող ջրօգտագործման թույլտվությունների ձևակերպման ու հնարավոր հիդրոլոգիական և բնապահպանական հետևանքների վերլուծությունների նպատակով։

2006թ.-ին իրականացվել է Հայաստանի գետային ցանցի և ջրհավաք ավազանների կոդավորում՝ հիմնված Եվրոմիության երկրներում կիրառվող ERICA և նախկին ԽՍՀՄ ջրային ռեսուրսների կոդավորման համակարգերի վրա։

Կոդավորման արդյունքում 5-կմ-ից ավելի երկարություն ունեցող յուրաքանչյուր գետ, վտակ, ինչպես նաև դրանց ջրհավաք ավազանները և միջավազանները ստացել են միարժեքորեն որոշվող կոդ։ Կոդավորումը հնարավորություն ստեղծում ապահովել ՋՊԿ-ի երկու (աղյուսակային ու տարածական) բաղադրիչների փոխկապվածությունը և դրանց տվյալների ինտեգրումը մեկ տեղեկատվական համակարգի մեջ։

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈւՂՂՈՒԹՅՈւՆՆԵՐԸ

  • Շահագրգիռ կազմակերպություններում առկա տվյալների բազաների և ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների շտեմարանի միջև կապի ստեղծում;
  • Տեղեկատվական համակարգի գործառնական ընդլայնում և կատարելագործում;
  • Տեղեկատվական համակարգի աղյուսակային և տարածական բաղադրիչների կիրառում ջրավազանային կառավարման վեց բաժիններում;
  • Գետավազանների մակերևութային և գետային հոսքերի կանխատեսումային մոդելավորում թվային քարտեզների հիմքի վրա։