ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Հիմնական գործառույթները

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 14.04. 2004թ. թիվ 649-ն որոշման գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • ջրի ազգային քաղաքականության մշակման և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների համակարգում.
  • ջրի ազգային ծրագրի մշակմանն ու նորարարացմանը մասնակցություն.
  • տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքների ու նորմերի մշակում.
  • իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող աշխատանքների կազմակերպում ևիրականացում.
  • ջրային ռեսուրսների` ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի դասակարգում.
  • ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցություն և դրանց կիրառման նկատմամբ վերահսկում.
  • ջրի ազգային ծրագրի համաձայն` կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատում.
  • մակերևութային ևստորերկրյա ջրառի սահմանային մեծությունների հաստատում.
  • ջրավազանային կառավարման պլանների մշակման ու դրանց իրականացման ապահովում.
  • ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում.
  • ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում.
  • ջրօգտագործման մասին հայտի գնահատման արդյունքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
  • ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցում.
  • պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրում.
  • ջրօգտագործման և ջրահեռացման ինչպես նաևջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցություն.
  • ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացում պլանավորման ու կառավարման գործընթացում դրանց արդյունքների ներառում.
  • ջրային ռեսուրսների կառավարման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգում.
  • ջրհավաք ավազանների սպառման վտանգի բացահայտում և ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով ծրագրերի մշակում.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակայնությանը ծանուցման կազմակերպում.
  • ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային չափի սահմանում.
  • ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման ապահովում.
  • ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման հաշվառման ռեժիմի ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի ինչպես նաև ջրապահպանման գոտիների պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.
  • ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարումը մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպելը.
  • ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում փոփոխում կամ չեղյալ համարում.
  • ջրօգտագործման մասին հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
  • ջրային ռեսուրսների ռեժիմային դիտարկումների աշխատանքների համակարգում.
  • ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմում: