ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Պատմական ակնարկ

Հիմք ընդունելով 1999-2000թթ. Համաշխարհային Բանկի աջակցությամբ մշակված «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման» ծրագրի աշխատանքի արդյունքները` ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 9-ի N 92 որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի ջրային ռեսուրսների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգը»:

Արդյունքում, 2001թ. ստեղծվել է ջրատնտեսական համակարգերը շահագործող կազմակերպությունների գործունեությունը համակարգող և կառավարող Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այնուհետև, Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների կանոնակարգման նպատակով 2002թ. փետրվարին ստեղծվեց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը: Գործակալության ստեղծմամբ իրականացվեց հայեցակարգում նշված այն հիմնադրույթը, ըստ որի տարանջատվեցին ջրային ռեսուրսների պահպանման, կառավարման և օգտագործման գործառույթները երկու մարմինների միջև:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հիմնադիրն է կենսաբանական գիտությունների թեկնածու Ալֆրեդ Ներսիսյանը, որը ղեկավարել է գործակալությունը 2002-2012թթ.:

Համաձայն 2002 թվականին ընդունված Ջրային օրենսգրքի ընդունվեց գետավազանային կառավարման հիման վրա ջրային ռեսուրսների համապարփակ ավազանային կառավարման նոր սկզբունքը, և ներդրվեց ջրերի կառավարման օրենսդրական և ինստիտուցիոնալ նոր շրջանակ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներքո 6 ջրավազանային տարածքային կառավարման բաժինների ստեղծմամբ: